Տևական ժամանակ է խաղողագործները կանգնած են փաստի առջև, քանի որ չեն կարողանում մթերել ստացված բերքը: Մթերում են մասամբ կամ առհասարակ բերքը ստիպված թափում են ճամփեզրին:
Խաղողագործների աշխատանքի պատասխանատու մարմինների և դրանց բացթողումների մասին Shabat.am-ը զրուցել է խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանի հետ:
-Պարոն Սարգսյան ինչ տեսակետ ունեք այս հարցի վերաբերյալ, խաղողագործները ոչ մի կերպ չեն կարողանում մթերել:
-Խաղողի մթերմումը սկսվել է սեպտեմբերի 7-ից և Երևանում ու մարզերում գտնվող գործարանները ընդունել են բերքը՝ 1կգ-ի դիմաց 150 դրամով: Մթերումը կատարվել է ինչպես կանխկիկ, այնպես էլ ապառիկ ձևակերմամբ, քանի որ շատ գործարաններ վարկեր են վերցրել խաղողը գնելու համար: Որոշ գործաններ, ունեն սահմանափակ հնարավորություն, այդ իսկ պատճառով էլ որոշակի քանակությամբ են վերցրել բերքը: Ավել խաղողն այս պահին չեն կարող ընդունել, քանի որ ունեն տարայի, մթերման, վճարման խնդիր:
Պետական մոտեցում՝ գյուղատնտեսության նախարարության կողմից առհասարակ չի եղել, նրանք էլ ասում են, որ դեռ հունվար ամսից իմացել են, որ խաղողը շատ է լինելու: Նրանք պետք է խաղողը վաճառեին, որ շահույթ ստանային, իսկ նախարարությունը, որն իմացել է բերքի առատության մասին, ինչու՞ 9 ամիս ոչինչ չի արել: Ինչ միջոցնե՞ր է ձեռնարկել գյուղացուն օգնելու համար:
Գյուղատնտեսության նախարարությունն անգամ գյուղերի տեղը չգիտի, միայն պոպուլուզմով զվաղվելով չէ:
-Պարո՛ն Սարգսյան, եթե կոնյակի, գինու արտահանման հետ խնդիր կա, այս դեպքում մեղավո՞ր չէ արդյոք էկոնոմիկայի նախարարությունը, որը պետք է շուկաներ ուսումնասիրեր:
-Ոչ մի ստրուկտուրա գյուղացուն չի օգնել, դա կլինի պետական թե ոչ պետական, բացի մթերող գործարաններից: Մթերողներն այլևս հնարավորություն չունեն բերքը վերցնելու, իսկ գյուղնախարարությունն ու էկոնոմիկայի նախարարությունը ոչինչ չարեցին, բարձիթողի վիճակ եղավ և այդ պատճառով էլ նրանք կանգնած են փաստի առջև: