Կարևոր իրադարձություններ

Ռուբեն Ներսիսյանը հանգիստ է վերաբերվում իր դեմ կարգապահական վարույթ հարուցելուն. «Ժողովուրդ»

10 Հոկտեմբեր, 2015 08:33
 Ռուբեն Ներսիսյանը հանգիստ է վերաբերվում իր դեմ կարգապահական վարույթ հարուցելուն. «Ժողովուրդ»

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը հանգիստ է վերաբերվում ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովում իր դեմ կարգապահական վարույթ հարուցելուն: Հիշեցնենք, որ նշված հանձնաժողովին հաղորդումը ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը «Ժողովուրդ»-ի դեմ Ռուբեն Ներսիսյանի կողմից կայացրած վճռի առիթով: «Ինքն իր կարծիքն է արտահայտել, ով կարող է դեմ լինել, մեկ ուրիշն էլ այլ կարծիք ունի, ով կարող է Ձեր կարծիքի վրա բռնանալ:

Ցանկացած դատավոր իր կարծիքը արտահայտում է դատական ակտով, եւ դատական ակտը հիմնավորված է համարվում պատկան մարմնի վերադաս դատական ատյանի կողմից, այսինքն՝ գնահատականը տալիս են պատկան մարմինները: Մնացածը կարծիքներ են, որոնք կարող են իրենց կարծիքն ասել, ոնց կարող եմ բռնանալ իրենց կարծիքի վրա»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է Ներսիսյանը»:

Մանրամասներւ՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին