Աշխարհի ամենամեծ ռետինե բադն առաջին անգամ լողում է դեպի Նյու Յորք։ Այն կդառնա Օյսթեր Բեյի ոստրեների ամենամյա փառատոնի հատուկ «հյուրը»։ Այս մասին հայտնում է New York Post-ը։ Թեմատիկ միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին եւ 18-ին։
Հսկայական բադի քաշը մոտ 10 տոննա է, բարձրությունը՝ 18.6 մետր։ Պարբերականը բադին կնքել է «Գողիաթ» անունով։
Հոլանդացի նկարիչ Ֆլորենտին Հոֆմանը այդ կառույցները ստեղծում է 2007թ.-ից։ Նրա խոսքով՝ ռետինե բադը սահմաններ չի ճանաչում եւ չունի քաղաքական ենթատեքստ։ Այն արդեն եղել է Ամստերդամում, Օսակայում, Սիդնեյում, Սան Պաուլոյում, Փիթսբուրգում, Հոնկոգնում, գրում է Gazeta-ն։