Հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Երևան քաղաքիի պատմության թանգարանի հետ համատեղ կներկայացնի նոր ժամանակավոր ցուցադրություն:
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ պատրաստված և «Երախտագիտություն» խորագիրը կրող այս ցուցահանդեսում կներկայացվեն աշխարհի քաղաքների և քաղաքագլուխների հայանպաստ գործունեությունը Հայոց ցեղասպանության տարիներին` ընդհուպ մինչև 1920-ական թթ.: Այս ընթացքում Լոնդոնում, Մոսկվայում, Պետրոգրադում, Սամառայում, Ռիգայում, Տոմսկում, հանգանակություն իրականացնելու նպատակով թողարկվեցին նամականիշներ, կրծքանշաններ, մեդալներ ևն: Դրանց վաճառքից ստացված հասույթը տրամադրվեց հայ գաղթականների կարիքները հոգալու համար: Որոշ քաղաքապետեր անձամբ մասնակցեցին հայասիրական հանրահավաքներին ու հանգանակություններին:
Ցուցադրությանը մեջ ներառված են հազվագյուտ փաստաթղթեր, պաստառներ և այլ եզակի ցուցանմուշներ:
Բացումը` հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին, Երևանի քաղաքապետարանի շենքում: