Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ֆեյսբուքյանէջում գրել է.
Դավթաշեն վարչական շրջանում պատիվ եմ ունեցել մասնակցելու Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի հանդիսավոր բացմանը: Հուշարձան, որն իր մեջ մեծ խորհուրդ ունի. Արցախյան ազատամարտին հարյուրավոր դավթաշենցիներ են մասնակցել ու նրանցից շատերն են հերոսացել:
Այս հուշարձանը մեր ժողովրդի հերոսության շարունակականության յուրովի ապացույցն է, որ յուրաքանչյուր այցելու այս տարածքում հպարտանա մեր հերոսական ժողովրդի զավակներով: