Կարևոր իրադարձություններ

«Ադրբեջանը սպանել է խաղաղ բնակչությանը». Օմբուդսմեն

09 Հոկտեմբեր, 2015 20:55
«Ադրբեջանը սպանել է խաղաղ բնակչությանը». Օմբուդսմեն

«Ադրբեջանը սպանել է խաղաղ բնակչությանը». նման վերնագրով հրապարակում է տպագրել Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտն իր պաշտոնական պարբերականի առաջին էջում:

Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի պաշտոնական կայքը (www.euro-ombudsman.org/) նույնպես տեղադրել է Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի`սահմանային գոտում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերի վերաբերյալ արված խստորեն դատապարտող հայտարարությունը:

Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի ամսագիրը տարածվում է աշխարհի շուրջ 50 երկրներում և միջազգային տասնյակ իրավապաշտպան կառույցներում, այդ թվում` նաև Ադրբեջանում:

 

Օմբուդսմենի աշխատակազմ

 

Լրահոս

Դիտել ավելին