Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը հաշվետվություն է ներկայացրել

09 Հոկտեմբեր, 2015 19:55
Ռուսաստանը հաշվետվություն է ներկայացրել

Ռուսաստանի ՊՆ-ն հաշվետվություն է ներկայացրել Սիրիայում իր ռազմական գործողությունների արդյունքների վերաբերյալ:

Russia Today-ը հայտնում է, որ մինչև օրս ռուսաստանյան օդուժը 67 թռիչք է իրականացրել Սիրիայի տարածքում, հարվածել է 60 առանձին թիրախների` միայն վերջին 24 ժամում, ինչը ռեկորդային է համարվում: Գործողությունների ընթացքում սպանվել է 300 զինյալ, այդ թվում` «Իսլամական պետության» 2 դաշտային հրամանատար:

Ընդհանուր առմամբ ռուսաստանյան միջամտության հետևանքով իսլամիստներին պատկանող 6 կապի հանգույց, 6 ռազմական գործարան, 17 մարզաբազա, 17 զրահապատ մեքենա է վերացրել Սիրիայում:

Ռուսաստանի ՊՆ-ից հայտնել են, որ Մոսկվան ոչ միայն շարունակելու, այլև ինտենսիվ է դարձնելու հարձակումները:

 

Լրահոս

Դիտել ավելին