Կարևոր իրադարձություններ

Apple-ի նոր սմարթֆոնն ավելի լավ է նկարահանում, քան պրոֆեսիոնալ «հայելայինը»

09 Հոկտեմբեր, 2015 18:50
Apple-ի նոր սմարթֆոնն ավելի լավ է նկարահանում, քան պրոֆեսիոնալ «հայելայինը»

 

 

12-մեգապիքսելանոց տեսախցիկը 4K-տեսագրության հնարավորությամբ iPhone 6s ֆլագմանական սմարթֆոնի ուժեղ կողմերից է, գրում է gogetnews.info-ն: Առաջին անգամ Apple-ի սմարթֆոնները կարող են տեսագրել 3840 x 2160 պիքսել կետայնությամբ: Պրոֆեսիոնալ լուսանկարիչ Fstoppers-ը պնդում է, որ iPhone 6s-ի տեսախցիկը պրոֆեսիոնալ մակարդակի ֆոտոխցիկներից լավ է տեսագրում: Այդ մասին նա նկարահանել է «iPhone 6s-ը տեսանյութ ավելի լավ է նկարահանում, քան իմ հայելային տեսախցիկը» հոլովակը:

«Այս տեսանյութում մենք iPhone-ով արված՝ մինչև 1080p սեղմված 4K-տեսագրությունը համեմատել ենք 1080p կետայնությամբ Nikon D750-ով արված տեսագրությունների հետ: Սփոյլեր. iPhone-ը հաղթեց»,- ասվում է տեսանյութի նկարագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին