Հոկտեմբերի 6-ին, ժամը 3.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1990 թ. ծնված Արմիկ Յ.-ն և հայտնել, որ Խանջյան փողոցում` Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ, չորս հոգի հարձակվել են իրենց վրա:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները նշված վայրից բաժին են ներկայացրել Արմիկ Յ.-ին, 2000 թ. ծնված Ա. Խ.-ին և 1997 թ. ծնված Հայկ Գ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 3-ին, Վարդանանց փողոցում անհայտ անձինք վիճաբանության ժամանակ ձեռքերով հարվածել են Ա. Խ-ի և Հայկ Գ.-ի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով վերջիններս գլխի շրջանում ստացել են վնասվածքներ:
Ա. Խ-ի և Հայկ Գ.-ն հրաժարվել են բացատրություն տալուց:
Նշանակվել է ԴԲՓ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վերջիններիս վնասվածքներ են պատճառել 1989 թ. ծնված Սեյրան Շ.-ն, 1982 թ. ծնված Անուշավան Կ.-ն և 1990 թ. ծնված Հովհաննես Հ.-ն:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 9.30-ին, Սեյրան Շ.-ն տնից բերման է ենթարկվել ոստիկանության Մարաշի բաժանմունք, իսկ ժամը 11.20-ին բաժանմունք են ներկայացել Անուշավան Կ.-ն և Հովհաննես Հ.-ն: