Աշխարհի ամենացանկալի փեսացուներից մեկը` հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն, ով հայտնի է իր անթիվ-անհամար սիրային կապերով, վերջապես գտել է «այն միակին»։ Համենայն դեպս, այդ են վկայում արևմտյան ԶԼՄ-ների վերջին հրապարակումները։
Ըստ ELLE ամսագրի՝ երկարոտն շիկահեր գեղեցկուհիների մեծ սիրահար Դի Կապրիոն ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն` 24-ամյա մոդել Քելի Ռորբախին, ում հետ հանդիպում է մոտ կես տարի: Հայտնի է, որ դերասանի ընտրյալը մոդելային գործը համատեղում է դերասանության հետ։ Ռորբախն ավարտել է դերասանական ֆակուլտետն ու նկարահանվել մի քանի սերիալում:
Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ դերասանն ամուսնության առաջարկն արել է սեպտեմբերի վերջին` նյույորքյան ռեստորաններից մեկում: Ամեն ինչ տեղի է ունեցել շատ անսպասելի. Դի Կապրիոն ասել է, որ ցանկանում է մնացած ողջ կյանքն անցկացնել Ռորբախի հետ, իսկ վերջինս էլ տվել է իր համաձայնությունը։