Կարևոր իրադարձություններ

Հեմիլթոնը մրցակցելու է Տիլկեի հետ

09 Հոկտեմբեր, 2015 17:50
Հեմիլթոնը մրցակցելու է Տիլկեի հետ

Աշխարհի կրկնակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը քննադատության է ենթարկել Սոչիի մրցուղին ու առհասարակ՝ դրա նախագծող Գերման Տիլկեին:

«Սոչիի մրցուղին շատ հարթ է, այն շատ է տարբերվում Սուզուկայից՝ մրցարշավների համար իսկական թրեկից, որտեղ բարձրությունների տարբերություն կա, կան ձգվող շրջադարձեր ու այդպես շարունակ:

Ինձ դուր է գալիս, որ F1-ում մրցուղիների տարատեսակություն կա՝ նորեր ու հիներ, բայց երբեմն անհասկանալի է, թե մենք ինչո՞ւ միայն մի նախագծող ունենք մրցուղիների համար:

Երբեմն ես մտածում եմ, որ երբ թողնեմ սպորտը, ինքս կնախագծեմ մրցուղիներ ու կմրցակցեմ Գերման Տիլկեի հետ. ես արշավորդ եմ ու լավ գիտեմ, թե արշավորդներին ինչն է գրավում մրցուղիներում»,-ասել է Հեմիլթոնը:

 

Լրահոս

Դիտել ավելին