Ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Էնդի Կոենը իր հերթական հեռուստաշոուի ժամանակ անակնկալի է բերել դերասանուհի Ջուլիանա Մուրին հարցնելով.
«Եթե ստիպված լինեիք որևէ մեկի կյանքը փրկել̦ ո՞ւմ կտայիք ձեր երիկամը` Քրիստեն Ստյուարտին̦ թե Ռոբերտ Պատինսոնին»̦ - հարցրել է հաղորդավարը` ակնկալելով̦ որ դերասանուհին հումորային պատասխան կտա:
Սակայն դերասանուհին շատ լուրջ է մոտեցել հարցին: «Հավանաբար ես կընտրեի Քրիստենին: Ես նրա հետ ծանոթացել եմ̦ երբ նա ընդամենը 13 տարեկան էր: Նա շատ տաղանդավոր դերասանուհի է»̦ - պատասխանել է Ջուլիանա Մուրը: