Կարևոր իրադարձություններ

Այսօր Փոստի համաշխարհային օր

09 Հոկտեմբեր, 2015 12:22
Հեղինակ՝ Գրիգորյան Ժոռա
Այսօր Փոստի համաշխարհային օր

Փոստի համաշխարհային օրը այն միջազգային օրերից մեկն է, որը նշվում է ՄԱԿ-ի համակարգում։

Տոնը նշվում է Համաշխարհային փոստային միության 14-րդ համաժողովի որոշմամբ՝ միության հիմնադրման օրը։ 1874 թվականի հոկտեմբերի 9-ին Շվեյցարիայի Բեռն քաղաքում 22 երկրի ներկայացուցիչներ ստորագրեցին Բեռնի պայմանագիրը, որը դրեց Փոստային գլխավոր միության հիմքերը։ 1878 թվականին միությունը վերանվանվեց ու սկսեց կոչվել Փոստային համաշխարհային միություն, որն այսօր ներառում է 189 երկիր։

1992 թվականից Հայաստանը Համաշխարհային փոստային միության անդամ է:

Ամբողջ աշխարհում հոկտեմբերի 9-ից սկսած անցկացվում է Նամակի միջազգային շաբաթ:

Աշխարհում առաջին փոստային նամականիշերը ի հայտ են եկել 1840 թվականին Անգլիայում:

Ողջ աշխարհում ամեն օր փոստով մոտ 12 մլրդ. նամակ և մոտ 16 մլն. ծանրոց է ուղարկվում: Ամեն տարի 10 մլրդ. դոլարի փոխանցումներ են իրականացվում մոտ 1մլն. փոստային խնայողություն-բանկային հաշիվների միջոցով:

 

Լրահոս

Դիտել ավելին