ԱՄՆ-ն սիրիական ընդդիմությանը օգնելու համար լրացուցիչ ֆինանսավորում կհատկացնի 100 մլն ԱՄՆ դոլար չափով, տեղեկացրել է ԱՄՆ Պետդեպարտամենտը: РИА Новости-ի փոխանցմամբ, ընդհանուր առմամբ 2012 թվականից սիրիական ընդդիմությանը հատկացվող ֆինանսական օգնությունը կազմում է 500 մլն ԱՄՆ դոլար: Պետդեպարտամենտը նշել է, որ գումարը ծախսվելու է խաղաղ նպատակներով՝ տեղական ինքնակառավարման, դպրոցների վերականգնման համար: