Դեկտեմբերի 6-ին Հայաստանն իր «այո»-ն կամ «ոչ»-ը պետք է ասի սահմանադրական բարեփոխումներին:
Ինչպես օրերս Shabat.am-ին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ դեկտեմբերի 6-ին որոշելու է ՀՀ քաղաքացին, ըստ էության, չբացառելով նաև հանրաքվեի տապալումը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ զարմանալի բան չի տեսնում այդ առումով. «Եթե հանրաքվեն տապալվի, ուրեմն կմնա գործող սահմանադրությունը»:
Մինչ իշխանական պատգամավորները ամեն հարմար առիթի հայտարարում են սահմանադրական բարեփոխումների դրական ու լավ կողմերի մասին, հասարակության մեծ մասը նույնիսկ տեղյակ էլ չէ դրանցից:
Shabat.am-ը որոշել է փոքրիկ հարցախույզ անկացնել Գյումրիում պարզելու համար գյումրեցիների տրամադրվածությունը:
Նշենք, որ Գյումրիում հարցվածների շատ քիչ մասն էր տեղյակ սահմանադրական բարեփոխումների մասին, իսկ նրանք, ովքեր գիտեին, դեկտեմբերի 6-ին չեն պատրաստվում մասնակցել հանրաքվեին:
Հարցումների արդյունքներից, կարող ենք ենթադրել, որ կամ Գյումրիում դեռևս չի սկսվել «այո»-ի քարոզչությունը, կամ, ինչպես օրերս հայտարարել էր ԱԺ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, գյումրեցիներին «не до этого»: