«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին.
«Ես շատ եմ հարգում այն աշխատանքը, ինչը կատարում է Մոուրինյոն: Եթե դու լրագրող կամ մրցավար չես, ապա Ժոզեն հիանալի անձնավորություն է:
Նա էմոցիոնալ է, և ես եմ այդպիսին: Մենք լիովին պրոֆեսիոնալ ենք, որպեսզի հասկանանք, որ մրցավարի եզրափակիչ սուլոցից հետո նորմալ կյանք է սկսվում»,- մասնագետի խոսքերն է մեջբերել «Independent»-ը: