Հռոմի պապի հագուստով և նրա ավտոմեքենայով փոքրիկը դարձել է Սպիտակ տանն անցկացվող լավագույն Հելոունի զգեստի մրցույթի հաղթող: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն, վկայակոչելով Associated Press գործակալությունը:
Երբ Օբաման տեսավ այդ փոքրիկին, շրջվեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմը և հայտարարեց, որ նա է մրցույթի հաղթողը;
Բացի հաղթող փոքրիկից, մրցույթին մասնակցում էին տեղի դպրոցից և զինվորականների ընտանիքների փոքրիկները, որոնք տարբեր զգեստներով են եղել:
Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ԱՄՆ նախագահի կինը՝ Միշել Օբաման: Նրանք միասին երեխաներին քաղցրեղեն, թխվածքաթլիթներ, կենֆետներ բաժանեցին: