Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում «Ոչ»-ի քարոզչական շտաբի պետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր ելույթի վերջում հայտարարեց. «Մեր հաջորդ հանրահավաքը տեղի կունենա նոյեմբերի 20-ին՝ ժամը 17:00-ին: Այդ օրը մենք կամփոփենք դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի նախապատրաստման ու մեր պայքարի միջանկյալ արդյունքները, և արդեն ժողովրդին կասենք, թե ինչպես ենք մենք դեկտեմբերի 6-ին ստանալու այն արդյունքը, որը պետք է մեր ամբողջ ժողովրդին»:
Զուրաբյանն իր ելույթն ավարտեց «Ոչ»-ի նոր կարգախոսով. «Ասա ոչ, դու կարող ես», «Ասա ոչ և դու կհաղթես»: