Լոնդոնյան Bio-bean ընկերությունը ծրագրում է սուրճի մրուրն օգտագործել կենսազանգվածի պատրաստման համար, որը հետագայում կարելի է օգտագործել կենսադիզելային վառելիքի արտադրության մեջ և տների ու շենքերի ջեռուցման համար: Դա հնարավոր է շնորհիվ այն բանի, որ սուրճի մնացորդը մոտ 20%-ով բաղկացած է յուղից: Սուրճի միջոցով ընկերությունը պատրաստվում է ջերմությամբ ապահովել ավելի քան 15000 բրիտանական տուն՝ հայտնում է kedem.ru-ն:
Bio-bean-ի ներկայացուցիչները մտադիր են սուրճի մրուր հավաքել սրճարանենրում սուրճի ապարատներից, արդյունաբերական ձեռնարկություններում, գրասենյակներում և Լոնդոնի տրանսպորտային հանգույցներում, այնուհետև մրուրը կվերամշակվի: Սուրճի մնացորդները Bio-bean ընկերությանը տրվում են անվճար՝ աղբը նետելու փոխարեն: Ներկայումս ընկերությունը շաբաթական հավաքում է մի քանի հարյուր տոննա սուրճի մրուր և ծրագրում է 2016թ. այդ թիվը հասցնել մինչև 50000 տոննայի: