Կարևոր իրադարձություններ

Կարեն Ճշմարիտյանը ցանկացած իրավիճակում կարող է համոզել, որ մածունը սև է. «Հրապարակ»

09 Հոկտեմբեր, 2015 09:30
Կարեն Ճշմարիտյանը ցանկացած իրավիճակում կարող է համոզել, որ մածունը սև է. «Հրապարակ»

Մեր կառավարությունն ավելի շատ ջանք է թափում խոսելու, համոզելու վրա, քան գործ է անում։ Նախարարների մի խումբ կա, որոնց հիմնական զբաղմունքը մարդկանց ականջներից «լապշա կախելն է»։ Այդ խմբում առաջատարի դերը, թերեւս, կարելի է տալ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին։ Լեզվից ճարտար այս նախարարը ցանկացած իրավիճակում կարող է տերմինախեղդ անել իր զրուցակիցներին, համոզել, որ մածունը սեւ է, իսկ մեր կյանքը՝ չաղ ու բախտավոր։ Երեկ, կառավարության նիստից հետո, նա լրագրողներին ներկայացրել է այն բոլոր հաղթանակները, որոնք արձանագրել է կառավարությունը վերջին շրջանում, եւ անգամ անկման հետ կապված տերմինների մեջ լավատեսություն է դրել։ Պարզվում է՝ մենք «անկման նվազում» կամ «անկման նվազման կորի նվազում» ունենք։ Եվ չնայած բոլորին հայտնի է, որ ներդրումները նվազել են, սակայն նվազել են «ուղղակի օտարերկրյա ներդրումները»․ անցյալ տարվա համեմատ անկում գրանցելով՝ 73 մլրդ․-ից իջել են 30 մլրդ․-ի, իսկ, այ, «ընդհանուր ներդրումները» 6 ամսվա ընթացքում աճել են, կազմելով 81 մլրդ․ 857 մլն․՝ անցյալ տարվա 77 մլրդ․ 172 մլն․-ի դիմաց։ Այդ դեպքում ինչո՞ւ ՀՀ քաղաքացիներն իրենց մաշկի վրա չեն զգում ներդրումների եւ տնտեսության աճը։

Այս հարցը տարբեր խմբագրումներով մի քանի անգամ տրվել է նախարարին, եւ նա «մաշկի վրա զգալու» իր տեսությունն է շարադրել։ «Մաշկի վրա զգալը պահի երեւույթ չէ, 4,4 տոկոս տնտեսական աճն այն աճը չէ, որ ժողովուրդն զգա։ Դա կլինի հետագայում»։ Բայց ունենք ոլորտներ, որտեղ եկամուտների աճ կա, օրինակ՝ տրանսֆորմատորների արտադրությունում, «Թեղուտում», որտեղ բարձրացել են աշխատավարձերը։ Իսկ «մարդն իր մաշկի վրա չի զգում՝ ուրեմն այդտեղ մենք մաշկի խնդիր ունենք»,- սրամտել է էկոնոմիկայի նախարարը։

 

Լրահոս

Դիտել ավելին