Կարևոր իրադարձություններ

Ինչպես Գոռ Վարդանյանն իր նոր ֆիլմով վատություն արեց ՀՀԿ-ին (տեսանյութ)

30 Հոկտեմբեր, 2015 16:25
Հեղինակ՝ Հայք Նաիրյան
Ինչպես Գոռ Վարդանյանն իր նոր ֆիլմով վատություն արեց ՀՀԿ-ին (տեսանյութ)

Գոռ Վարդանյանի նոր ֆիլմի թրեյլերը ոնց էլ լինի տեսած կլինեք. Եթե ոչ, ներքևում դնում եմ, նայեք հենց հիմա։ Դե մոր մոտ թրեյլները լավ են դիտվում, հատկապես Գոռ Վարդանյնաի մասշտաբի կինոգարծչի։
ֆիլմի մասին ասելիք չկա. Նույն Գոռ Վարդանյանը,կ նույն անփոփոխ էմոցիաներով դեմքը, նույն կարատեն, կարատեի հնարքները, շը՛խկ ու մեկը թռավ կպավ պատին և այլմ։ Մի խոսքով ամերիկյան ոճի, բայց շատ հայկական բոեվիկ ժանրի ֆիլմ ))
Բայց այս ամենը դեռ հեչ. ))) 
Թրեյլերի մոտ 10-րդ վայրկյանից ա սկսվում զավեշտը. Կուսակցական կաստյում-գալստուկավոր գործիչը անբարո վարքի համար կուսակցության շարքից հեռացնում ա անդամներից մեկին։ Դե, կադրեր սույն անդամի վատ վարքից. Սթրիփ-ակումբ, տկլոր աղջիկներ-բան ու կուսակցության կիսամերկ անդամը աղջիկների հետ տժժալիս։ Բայց սա էլ դեռ ամենը չի։
Իսկ հիմա, տադամմմ. կուսակցության դրոշը, այո՛ այո՛, նայե՛ք կադրում, կուսակցության դրոշը, դա հենց ՀՀԿ-ի դրոշն է. Այ այստեղ է զավեշտը, ծիծաղը, փռթկոցը.))))
Չես հասկանում, հիմա Գոռը ուզեցել է լավություն անի՞ ՀՀԿ-ին ու ցույց տա, որ էնտեղ բոլորը օրինակելի վարքի տեր անձինք են՞։ Լաավ էլի ))) Քայլեք փողոցով ու մարդկանց հարցրեք այդ մասին, ու նրանք ձեզ անկեղծ կպատասխանեն թե ինչ կարծիք ունեն այդ ամենի մասին։
Բա էլ ՀՀկ-ի դրոշը մեյդան ես բերել ինչի՞ համար, Գոռ Վարդանյան՞։ Լավությո՞ւն էիր ուզում անեիր, որ տեսեեեք, ՀՀԿ-ում բոլոր անբարոներին հեռացնում են, բայց մյուս կողմից էլ փաստում ես, որ այնտեղ ամբարոներ կա՞ն։ Ստացվեց որ հայավաի լավություն էիր ուզում անեիր, բայց ինչպես միշտ վատություն ստավե՞ց եղբայր։ 
ՀՀԿ-ի դրոշն էլ այնպես են տնկել կադրում, հատուկ երևացող պլանով, որ ուզես էլ չես կարող չնկատել ))) ու այս ամենը, հեռացնող պաշտոնյայի դեմքի լրջությունը, ՀՀԿ-ի դրոշը, անբարո վարքով անդամի մեղավոր հայացքը, միայն ծիծաղ ա առաջացնում, միայն ծիծաղ)) Ու ծիծաղելի վիճակում ահայտնվում մի ամբողջ ՀՀԿ շնորհիվ էս ֆիլմի էս հատվածի։
Էհ ինչ ասեմ, դիտեք ինքներդ ու ինքներդ էլ կհամոզվեք. Մենակ ծիծաղելիս անկեղծ կլինեք ու կխոստովանեք որ իրոք ծիծաղել եք․ Սա էր մնացել պակասս մեր ֆիլմերում,սա էլ ունեցանք շնորհիվ Գոռ Վարդանյանի. Ֆիլմ ՀՀԿ-ի դրոշով. 
էլ բաան չեմ ասում)

 

Լրահոս

Դիտել ավելին