Yerkir.am-ը գրում է.
Տեղեկացրել էինք, որ երեկ՝ ժամը 16:00-ի սահմաններում, Երևանի կենդանաբանական այգու գիշատիչների բաժնի խնամող Վարդան Գրիգորյանի ձեռքը այգու առյուծներից մեկը վնասել է:
Yerkir.am-ին այգու հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ դեպքը տեղի է ունեցել աշխատակցի անուշադրության պատճառով, նա հատել է առյուծներին մոտենալու թույլատրելի սահմանը` խախտելով գիշատիչների հետ աշխատանքի անվտանգության կանոնակարգը: Այգու անվտանգության աշխատակից Հենրի Մերխոշյանի արագ արձագանքման և ճիշտ գործողությունների շնորհիվ Վարդանին հաջողվել է ազատել և շտապ բուժօգնություն ցուցաբերել:
Հավելենք, որ խնամողի աշխատանքային երկարամյա փորձը կամ գիտելիքները չեն կարող բացառել նմանատիպ դեպքերը, եթե նա կորցնում է զգոնությունը, ապավինում կենդանու հետ իր «հատուկ կապվածությանը», չի հետևում անվտանգության սահմանված կանոնակարգին: Վարդան Գրիգորյանին, ով աշխատում է Երևանի կենդանաբանական այգում արդեն 4.5 տարի, վնասել է Զևս անունով առյուծը, որը ծնվել է Երևանի կենդանաբանական այգում 2008 թվականին:
Ավելին՝ այստեղ