Կարևոր իրադարձություններ

Աղջիկը նիհարել է սեփական հարսանիքի համար (լուսանկարներ)

30 Հոկտեմբեր, 2015 10:00
Աղջիկը նիհարել է սեփական հարսանիքի համար (լուսանկարներ)

Ֆրենքի Ռութլեջը իր ընկերների համար միշտ էլ գեր հարսնաքույր է եղել:Այժմ Ֆրենքին պլանավորում է սեփական հարսանիքը:

 «Ես միշտ մեծ եմ եղել չափերով: Երեխա ժամանակ դպրոցում ամենագերն էի երեխաների միջից: Ես շատ էի ուտում և առողջ սնունդ չէի օգտագործում»,- ասում է նա:

«Երբեք չէի մտածում, որ ուրիշ տեսք կունենամ: Բայց 2012 թվականի սեպտեմբերին քույրս խնդրեց նրա հարսնաքույրը լինել: Ես խոստացա մինչ այդ նիհարել: Ուզում էի նրա հարսանիքին լավ տեսք ունենալ: Բայց եղավ հակառակը՝ ես ավելի ու ավելի էի գիրանում»:

«Մի օր մորաքույրս այնպիսի արձագանք տվեց իմ գիրությանը, որ ես վերջնականապես որոշեցի նիհարել: Նիհարելուց հետո նրան իմ լուսանկարը ուղարկեցի և շնորհակալություն հայտնեցի:  »,- հայտնում է Ֆրենքին: 

2013 թվականից սկսած աղջիկը սկսել է նիհարել: Ամերիկյան 28 համարի չափից նիհարել է մինչև 16 չափը: 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին