Մյունխենի «Բավարիա»-ն մտադիր է հզորացնել թիմի պաշտպանության գիծը՝ ձեռք բերելով Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Դանիել Կարվախալի տրանսֆերը:
Մյունխենցիները Կարվախալին դիտարկում են որպես բրազիլացի ֆուտբոլիստ Ռաֆինյայի փոխարինող:
Ավելի վաղ Կարվախալը նշել է, որ դեմ չէ փոխել ակումբային գրանցումը: Ընթացիկ մրցաշրջանում նա 8 հանդիպումների է մասնակցել «Ռեալ»-ի կազմում: