«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը «Միդլսբրոյից» կրած պարտությունից հետո Անգլիայի լիգայի գավաթի խաղում իր անհանգստությունն է հայտնել թիմին ցածր արդյունավետության վերաբերյալ։
«Չիրացրեցինք լավ պահ, իսկ երբ նման դիրքերից վրիպում ես, ապա հաղթելը բավականին բարդ է։ Առաջ է գնում նա, ով գոլ է խփել, այլ ոչ թե այն թիմը, որն ավելի շատ պահ է ստեղծել։
Ֆուտբոլիստներից գոհ մնացի, քանի որ նրանք ջանք չէին խնայում։ 11 մետրանոց հարվածաշարը նման է վիճակախաղի, որտեղ մեր բախտը չբերեց։
Ինձ լրջորեն անհանգստացնում է, որ երկրորդ խաղում անընդմեջ «Մանչեսթեր Յունայթեդը» չի կարողանում գոլ խփել»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է «ESPN FC»-ն։