ԱԺ-ում շարունակում է տիրել գաղջ մթնոլորտ: Արդեն երրորդ օրն է, ինչ շարունակվում է նույնականացման քարտերի մասին օրենքի քննարկումը: Կարծիքների և տեսակետների բովում իր ունիկալությամբ կրկին տարբերվել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհին Փոստանջյանը:
Մտքերի փոխանակման ժամանակ նա իր ելույթը համեմել էր հայ գրականությունից ցիտատներով և պատմական զեղումներով: Պատգամավորը 1000-ամյա թռիչքներով օրինակներ է բերել և դատափետել քաղաքական դաշտի գրեթե բոլոր դերակատարներին:
Ելույթի ավարտին իր ռեպլիկով փայլատակել է մաեստրո Գալուստ Սահակյանը` թախանձագին հայացք ձգելով հեռացող Փոստանջյանին, նա ասել է. «Այս պարագայում ոչինչ ասել պետք չէ, մնում է լուռ լսել և մտքում անընդհատ կրկնել Սայաթ-Նովայի տողերը»:
Բանասեր Գրիգորիչի խոսքն այս անգամ վերծանման կարիք ավելի շատ ուներ, քան երբևէ: