Չեխիայում անց է կացվում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի խոշորագույն իրադարձությունը` Յիհլավայի միջազգային վավերագրական ֆիլմերի փառատոնը: Այն կտևի մինչև նոյեմբերի 1-ը:
Փառատոնի ժամանակ համաշխարհային կինեմատոգրաֆիայում ունեցած ավանդի համար մրցանակով է պարգևատրվել հայ ռեժիսոր-վավերագրող Արտավազդ Փելեշյանը:
Փելեշյանի աշխատանքները տատանվում են գեղարվեստական, ավանգարդ և վավերագրական ֆիլմերի շրջանակում:
«Իր աշխատանքում Փելեշյանը մի քանի րոպեում ներկայացնում է կյանքի իմաստը», - ասել է փառատոնի տնօրեն Մարեկ Հովորկան:
Յիհլավայի փառատոնին ներկայացված են 250 ֆիլմեր` այդ թվում 58 համաշխարհային, 9 միջազգային և 11 եվրոպական պրեմիերաներ: