Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Չինաստանի պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը սկսել են երկկողմ բանակցությունները՝ հաղորդում է «Սինհուա» գործակալությունը: Սա արդեն Գերմանիայի կանցլերի Չինաստան կատարած 8-րդ պաշտոնական այցն է:
Մերկելի այցը կտևի մինչև հոկտեմբերի 30-ը: Ինչպես արդեն հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը, Չինաստանում Գերմանիայի կանցլերը կհանդիպի նաև երկրի ղեկավար Սի Ցզինպինի հետ:
«Սա արդեն կանցլեր Անգելա Մերկելի Չինաստան կատարած 8-րդ այցն է, ինչը վկայում է գերմանա-չինական հարաբերությունների զարգացման բարձր մակարդակի մասին»- ասել է Լու Կանը: