Կարևոր իրադարձություններ

Դիլիջան քաղաքում գարեջուր կարտադրվի

29 Հոկտեմբեր, 2015 11:27
Դիլիջան քաղաքում գարեջուր կարտադրվի

ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի ներկայացրած նախագիծը ըստ որի Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի «Ներդրումային  ծրագրի  շրջանակներում  «Հ և Տ Հակոբյաններ» սահմանափակ  պատասխանատվությամբ ընկերության կողմից 200 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու մասին»:

Ներդրումային ծրագրի շրջանակներում «Հ և Տ Հակոբյաններ» ՍՊ ընկերությունը նախատեսում է  ՀՀ, Տավուշի մարզի, Դիլիջան քաղաքում կազմակերպել գարեջրի արտադրություն, որի համար առկա են անհրաժեշտ շենքեր և շինություններ՝ հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով: 

 

Լրահոս

Դիտել ավելին