Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 03.28-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի թիվ 202 մանկապարտեզի տարածքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.39-ին, մարվել` ժամը 03.43-ին:
Պարզվել է, որ Մադոյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող թիվ 141 գիշերօթիկ մանկապարտեզի շինությանը կից այրվել է գազի վահանակ:
***
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 03.11-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 66 շենքի դիմաց այրվում է հագուստի կրպակ:
Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ ՃԿԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ս. Վ.-ին (1982 թ. ծնված) պատկանող ձկան կրպակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.30-ին, մարվել` ժամը 04.44-ին:
Այրվել է կրպակն ամբողջությամբ (մոտ 25քմ):