Կարևոր իրադարձություններ

Լեհաստանի դեսպան Էդգար Ղազարյանը երեկ անակնկալ հայտնվել էր Ազգային ժողովում. «Հրապարակ»

29 Հոկտեմբեր, 2015 07:36
Լեհաստանի դեսպան Էդգար Ղազարյանը երեկ անակնկալ հայտնվել էր Ազգային ժողովում. «Հրապարակ»

«Վայոց Ձորի նախկին մարզպետ, անցած տարվա հոկտեմբերից Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակված Էդգար Ղազարյանը երեկ անակնկալ հայտնվել էր Ազգային ժողովում։ Ո՞րն է այցի նպատակը, հարցրինք դեսպանին, բայց Ղազարյանը չցանկացավ պատասխանել, նրան «օգնության» հասավ Սամվել Ֆարմանյանը, որի հետ կանգնած էր դեսպանը։ Ֆարմանյանն սկսեց լուսավորել մեզ, թե կա այդպիսի ավանդույթ, և դեսպանները պարբերաբար հանդիպումներ ու քննարկումներ են ունենում խորհրդարանականների հետ։

 

Ղազարյանը գոհ Էր դեսպանի իր աշխատանքից։ Հիշեցնենք, որ նա մարզպետի պաշտոնից իր դիմումի համաձայն հեռացավ։ Խոսակցություններ կային, որ նրա և Ջերմուկի տերուտիրակաև Աշոտ Արսենյանի ջրերը մի առվով չեն հոսում, բայց աշխատանքից ազատվելու բուն պատճառն ընտրությունների նախօրեին Գագիկ Ծառուկյանի հասցեին ասված տհաճ խոսքերն էին:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին