Կարևոր իրադարձություններ

Գվատեմալայում ժայթքել է Ֆուեգո հրաբուխը

08 Հոկտեմբեր, 2015 22:40
Գվատեմալայում ժայթքել է Ֆուեգո հրաբուխը

Գվատեմալայում սկսվել է Ֆուեգո հրաբխի ժայթքումը, որը գտնվում է երկրի արևմտյան հատվածում: Այս մասին գրում է ТАСС-ը:

Մոխրի սյան բարձրությունը ծովի մակարդակից 4,8 կմ է։ Լավան տարածվել է հարավային կողմից մինչև 1 կմ հեռավորության վրա, և հյուսիս-արևմտյան կողմից՝ 0,7 կմ հեռավորության վրա։

Իշխանությունները նշում են, որ դեռ հրաբխի մոտ գտնվող շրջանների բնակիչների տարհանում անցկացնելու անհրաժեշտություն չկա։ Այնուամենայնիվ, հայտարարվել է տագնապի «դեղին» (միջին) մակարդակ:

 

Լրահոս

Դիտել ավելին