Կարևոր իրադարձություններ

Ծխելու դեմ պայքարին կարող են օգնել մանրէները. գիտնականներ

28 Հոկտեմբեր, 2015 20:11
Ծխելու դեմ պայքարին կարող են օգնել մանրէները. գիտնականներ

Ամերիկացի գիտնականները կարծում են, որ ծխելու դեմ պայքարին կարող են օգնել նիկոտինով սնվող մանրէները: Այս մասին հայտնում է Rosbalt-ը: Նիկոտինը նրանց համար ածխածնի և ազոտի միակ աղբյուրն է:

Հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ մանրէները կարողանում են նիկոտինը ամբողջությամբ տարանջատել: Քիմիկոսները վստահ են, որ շուտով դեղագործները կկարողանան ստեղծել նիկոտինային կախվածության դեմ դեղամիջոց, որի մշակման աշխատանքներն արդեն սկսվել են:

 

Լրահոս

Դիտել ավելին