Ֆրանսիայի իշխանությունները չեն բացառում Air France ավիաընկերության սնանկացումը։ Նման կարծիք է հայտնել երկրի վարչապետ Մանուել Վալսը։
Վերջերս Air France-ում զանգվածային կրճատումների կապակցությամբ տեղի էր ունեցել տնօրենների խորհրդի նիստ, որի ժամանակ ընկերության թոփ մենեջերները հազիվ էին «գլուխներն ազատել» ընկերության վրդովված աշխատակիցների ամբոխից։