Իտալական «Ռոմա»-ի հարձակվող Էդին Ջեկոն կարող է բաց թողնել «Եվրո-2016»-ի որակավորման փուլի՝ Ուելսի դեմ հանդիպումը, տեղեկացնում է Football-italia.net-ը:
Բոսնիացին դեռ մարզվում է անհատական ծրագրով, և հնարավոր է, որ նա չկարողանա մասնակցել շաբաթ օրը կայանալիք հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանին Ուելսի հավաքականի դեմ կխաղա հոկտեմբերի 10-ին: