Լոս Անջելեսի ոստիկանության արհմիությունը Քվենտին Տարանտինոյի ֆիլմերի բոյկոտում միացել է Նյու Յորքի ոստիկանության պարեկների ասոցիացիային: Այս մասին հայտնում է Deadline-ը:
«Մենք լիովին աջակցում ենք ոստիկանության և քաղաքացիների կառուցողական երկխոսությունը: Բայց հրահրող հռետորաբանությունն անթույլատրելի է. այն ոստիկաններին դարձնում է ավելի մեծ թիրախ, քան նրանք արդեն են: Կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն պետք է պատասխանատվություն կրի նրա համար, որ ոստիկաններին մարդասպաններ է անվանել Նյու Յորքում հակաոստիկանական երթի ժամանակ»,- հայտարարում են կազմակերպությունում:
Քվենտին Տարանտինոն հոկտեմբերի 24-ին մասնակցել է ոստիկանական կամայականությունների դեմ երթին:
«Երբ ես սպանություն եմ տեսնում, լռել չեմ կարող: Ես այստեղ եմ՝ ասելու, որ ես զոհերի կողմից եմ»,- ասել է Տարանտինոն երթի ժամանակ