Կարևոր իրադարձություններ

Արտաշատում եղբայրների վրա կրակած փեսան բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել

28 Հոկտեմբեր, 2015 11:33
Արտաշատում եղբայրների վրա կրակած փեսան բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել

Armtimes.com-ը գրում է. 

Երեկ  կրակոցներ են հնչել Արտաշատ քաղաքում: Հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել Արտաշատ քաղաքի Ներսիսյան 9 շենքի 34 բնակարանի բնակիչներ, եղբայրներ՝ 36-ամյա Արմեն Բաղդասարյանը եւ 39-ամյա Աշոտ Բաղդասարյանը:

ՀՀ քննչական կոմիտեից երեկ ի պատասխան մեր հարցին ասացին, որ կատարվում են անհրաժեշտ  քննչական գործողություններ պարզելու դեպքի հանգամանքները: Կոմիտեից փոխանցեցին, որ ընդհանուր քննությամբ արդեն իսկ նախնական տվյալներ են ձեռք բերվել, թե ինչ հանգամանքներում են երկու եղբայրները ստացել նշված վնասվածքները: Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական եւ քննչական այլ գործողություններ բազմակողմանի հետազոտումը ապահովելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին