ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին տնօրեն Ջոն Մաքոունը կարող էր թաքցնել Լի Հարվի Օսվալդի կողմից նախագահ Ջոն Քենեդիի սպանության փաստերը: Այս մասին գրում է Independent պարբերականը` վկայակոչելով պատմաբան Դևիդ Ռոբարջին:
Նշվում է, որ ԿՀՎ-ն սպանության հետաքննության մասին տեղեկություն է հատկացրել միայն Ուորենի հանձնաժողովի հարցմամբ, բայց ոչ սեփական նախաձեռնությամբ, եթե նույնիսկ ԿՀՎ-ի պոտենցիալ նյութերը կարող էին առնչվել գործին: Ըստ Ռոբարջի` ԿՀՎ-ն հանձնաժողովին ներկայացրել է տեղեկություն, որը «գործակալությունը համարել է ամենահարմարավետ ճշմարտություն», որ Լի Հարվի Օսվալդը չպարզված դրդապատճառներով իրականացրել է Ջոն Քենեդիի սպանությունը:
ԿՀՎ-ն հանձնաժողովին մասնավորապես պատմել է Ֆիդել Կաստրոյին սպանելու գործակալության ծրագրերի մասին: Առանց այդ տեղեկության հանձնաժողովը չէր կարող իմանալ Կուբայում և այլ երկրներում Օսվալդի հնարավոր «հովանավորների» մասին, ովքեր ցանկանում էին Քենեդու մահը: