Սեպտեմբեր ամսվա ընթացքում հակառակորդի գնդակոծություններից տուժած Բաղանիսի 37 տների բնակիչներ ստացել են կրած վնասների փոխհատուցում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը: Ընդհանուր առմամբ այդ խնդրի լուծման համար գյուղին հատկացվել է 2.6 մլն դրամ, ինչի համար գյուղապետը հայտնում է իր շնորհակալությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին հակառակորդը գնդակոծում էր նաեւ խաղաղ գյուղերը, ինչի հետեւանքով բացի մարդկային զոհերից նաեւ նյութական վնասներ են պատճառվել: Վնասների փոխհատուցման համար գումարը Բաղանիսին եւ Տավուշի մարզի մյուս սահմանամերձ գյուղերին պետք է հատկացվեր համաձայն Կառավարության որոշման: