«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է երկարաձգել պայմանագիրը արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի հետ: Այս մասին տեղեկացնում է իսպանական Sport-ը՝ նշելով, որ կատալոնական ակումբը շտապողականություն չի դրսևորում, սակայն արդեն սկսել է աշխատել նոր պայմանագրի ուղղությանբ, որը ֆուտբոլիստին առավել հաջող ֆինանասական կողմ է ապահովելու:
Ակումբի ղեկավարությունն ուզում է, որ արգենտինացի հարձակվողը իր կարիերան ավարտի հենց «Բարսելոնայում», ինչը համընկնում է Մեսսիի ցանկությունների հետ:
Նշենք, որ Մեսսիի ընթացիկ պայմանագիրն ուժի մեջ է մինչ 2018թ-ը, ու ըստ այդ պայմանագրի Մեսսին տարեկան 20մլն եվրո է ստանում ու 4-5 մլն եվրոյի չափով մրցանակայիններ՝ կախված թիմի հաջողություններից: