Կարևոր իրադարձություններ

Ինչպիսին է Գոռ Վարդանյանի ընտանիքը. ով է նրա կինը (լուսանկարներ)

28 Հոկտեմբեր, 2015 00:20
Ինչպիսին է Գոռ Վարդանյանի ընտանիքը. ով է նրա կինը (լուսանկարներ)

Past.am-ը գրում է.

Ֆուլ կոնտակտ կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահ, այժմ նաև հեռուստաֆիլմերի հեղինակ ու դերասան Գոռ Վարդանյանի գործունեության մասին կարծես թե բոլորն ամեն ինչ գիտեն: Բայց քչերն գիտեն նրա ընտանեկան երջանկության և այդ երջանկությունը պարգևող Նաիրայի մասին:

Past.am-ը ներկայացնում է Գոռ Վարդանյանին՝ իր գեղեցիկ ընտանիքի հետ միասին:

Գոռ Վարդանյանը ծնվել է 1972թ. հունիսի 12-ին, Երևանում: 1984թ-ից զբաղվել է «կարատե» մարզաձևով: 1989-94թթ սովորել է Երևանի Ճարտարապետական ինստիտուտում: Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցումների և դարձել հաղթող: 1993թ-ից աշխատել է ՀՀ նախագահի անվտանգության ծառայությունում: 1995թ. հիմնադրել է արևելյան մարզաձևի «Ֆուլ կոնտակտ կարատե» դպրոցը, 1996թ.` ֆեդերացիան, 1997թ.` մասնագիտացված լիգան, 1998թ.` միջազգային ֆեդերացիան (IFCKF), որի նախագահն է:

Գոռ Վարդանյանը 3 երեխաների հայր է:

Նրա կինը՝ Նաիրա Վարդանյանը մասնագիտությամբ դիվանագետ է, բայց այսօր աշխատում է ամուսնու կեղքին՝ Ֆուլ կոնտակտ ֆեդերացիայում և միաժամանակ զբաղվում է երեխաների խնամքով:

Քչերը գիտեն, որ Գոռ Վարդանյանը պատանի տարիներին ջազ ռոք խումբ է ձևավորել: Նվագում է տարբեր երաժշտական գործիքներ, գրել է հինգ երաժշտություն, բոլորն էլ՝ նվիրված Նաիրային:

 

 

Լրահոս

Դիտել ավելին