Ռուսական «Բրիգադա» հեռուստասերիալը և էլի մի շարք հայտնի ֆիլմեր և սերիալներ արգելվել են ցուցադրել Ուկրաինայում։ Այս մասին հաղորդում է «BBC»-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Կինոյի հարցերով ՈՒկրաինայի պետական գործակալությունը։
Գործակալության ղեկավար Ֆիլիպ Իլյենկոյի կարծիքով 1990-ականների ռուս քրեական հեղինակությունների մասին ֆիլմը զանգվածների գիտակցության մեջ ամրացնում է «ռուսական քարոզչությունն ու գաղափարախոսությունը»։
Արգելվել են նաև «Կոտրված լուսամփոփների փողոցները-5» սերիալը, «Մենք ապագայից ենք» և «PQ-17 շարասյունը» ռազմահայրենասիրական ֆիլմերը։
Վերջին մեկ տարում ՈՒկրաինայում արգելվել է 376 ռուսական ֆիլմ և սերիալ։