ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանգիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին: Երկրի ղեկավարի պաշտոնական էջում տեղադրված հրամագրի համաձայն, հանրաքվեն կանցկացվի դեկտեմբվերի 6-ին:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 111-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, հիմք ընդունելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի նախաձեռնությանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից տրված համաձայնությունը` ո ր ո շ ու մ ե մ.
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակել 2015 թվականի դեկտեմբերի 6-ին:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,-ասված է ՀՀ նախագահի հրամանգրում: