Կարևոր իրադարձություններ

ՌԴ ՊՆ-ն հաստատել է Սիրիայում պայմանագրային զինծառայողի մահվան մասին լուրերը

27 Հոկտեմբեր, 2015 16:39
ՌԴ ՊՆ-ն հաստատել է Սիրիայում պայմանագրային զինծառայողի մահվան մասին լուրերը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Սիրիայում գտնվող Խմեյմիմ բազայում պայմանագրային զինծառայողի մահվան մասին լուրերը: Զինծառայողը ինքնասպան է եղել, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Պայմանագրային զինծառայողը, որը ծառայություն էր անցնում Խմեյմիմյում որպես տեխնիկական մասնագետ, ինքնասպան է եղել հեթապահությունից հետո: Ներկայումս քննվում է միջադեպի բոլոր մանրամասները»,-հայտնել են ռազմական գերատեսչությունու: Զինծառայողի անունը չի նշվում:

Ինչպես հայտնում է РИА Новости գործակալությունը, ըստ նախանական տվյալների, զինծառայողը ինքնասպան է եղել «աղջկա հետ անձնական հարաբերությունների» պատճառով: Տեղեկությունը ստացվել է, մահացածի հեռախոսի մեջ առկա հաղորդագրությունների վերլուծության արդյունքում:

 

Լրահոս

Դիտել ավելին