1999 ի հոկտեմբերի 27 ին, էսօրվա պես հիշում եմ,նոր էի դուրս եկել սպորտդահլիճից ,երբ իմացա ոճրագործության մասին:Մեջս մի բան սառեց ,սիրտս սկսեց արագ խփել,անկման զգացումն երբեք առարկայական չէի զգացել,ինչպես նաև հանրային ու անձնական ողբերգության միասնությունը:
Անկեղծ ասած ինքս զարմացել էի իմ զգացողության վրա:Քաղաքականությամբ չէի հետաքրքրվում,Վազգեն Սարգսյանի,իշխանության ու ընդդիմության նկատմամբ լիրվ անտարբեր էի:Բայց անկախ ինձանից էնքան վատ էի ինձ զգում,որ պայմանավորվածություններս հետաձգեցի ու մի կերպ ինձ տուն գցեցի:
Էսօր ցավոք շատ բան չի փոխվել:Նույն անվստահությունն ու խուլ ատելությունը,միմյանց խաբելու , քցելու,քծնելու,ամեն ինչ անձնավորելու,ուժով հարցեր լուծելու մշակույթն ինչպես կար `մնացել է:
Թույլ քաղաքական և պետական համակարգ ,ուժեղ ,օրենքից վեր,ամեն հարց լուծող անձեր:
Մինչև հակառակը չլինի հոկտեմբերի 27 ի դասերը բաց կմնան: