Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հնարավոր է հանվեն

08 Հոկտեմբեր, 2015 19:31
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հնարավոր է հանվեն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրապարակային ելույթների շնորհիվ միջազգային ասպարեզում Ռուսաստանի կարգավիճակը բարելավվում է: Երկիրը մոտենում է պատժամիջոցների վերցամանը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Forbes-ին:

Մի քանի ամսվա ընթացքում Ռուսաստանի հեղինակությունը զգալիորեն ավելացել է: Բազմաթիվ ներդրողներ հանդես են եկել Ռուսաստանի հետ գործարք կնքելու առաջարկով:

Գերմանիան ու Ֆրանսիան հոգնել են ռուս-ուկրաինական շարունակական հակամարտությունից: Նրանց կարծիքով՝ Ռուսաստանն ի տարբեություն Կիևի, հետևում է Մինսկի համաձայնագրին:

Bretton Woods Research-ի հետազոտական կազակերպության ղեկավարը կարծում է, որ 2016 թվականի առաջին քառամսյակում  հնարավոր է չեղյալ հայտարարվեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցները:

 

Լրահոս

Դիտել ավելին