Կարևոր իրադարձություններ

Թուրք-ադրբեջանական տանդեմը Ղարաբաղում պատերազմ հրահրելով ուզում է վերացնել հայերին, որը նրանց չի հաջողվի.Արտաշես Ալեքսանյան

28 Ապրիլ, 2016 18:33
Թուրք-ադրբեջանական տանդեմը Ղարաբաղում պատերազմ հրահրելով ուզում է վերացնել հայերին, որը նրանց չի հաջողվի.Արտաշես Ալեքսանյան

Թուրք-ադրբեջանական տանդեմը Ղարաբաղում պատերազմ հրահրելով ուզում է վերացնել հայերին, որը նրանց չի հաջողվի: Այս մասին Արմավիրում կամավորական ջոկատին Արցախ ուղարկելու ժամանակ հայտարարել է դերասան Արտաշես Ալեքսանյանը: 

«Ընդամենը մի քանի օր առաջ մենք գնացինք սգացինք եղեռնագործության 101-րդ տարեդարձը: Այսօրվա դրությամբ էլ թուրքի ձեռագիրը չի փոխվել: Պանթուրքիզմի դրոշը բռնած, երկու ախպեր իրար ձեռք բռնելով՝ ուզում են վերացնել  մեր ազգը, մեր լեզուն վերացնել, հայի արմատը վերացնել, բայց դա նրանց չի հաջողվի՝ ի շնորհիվ երիտասարդ սերնդի և ձեզ, ովքեր գնում են՝ կանգնեն մեր սերունդների, զավակների թիկունքին»,- կամավորականներին ասաց դերասանը:

Արտաշես Ալեքսանյանը շեշտեց՝ մեր սերունդները, եղբայրները, ովքեր կանգնած են զինվորի թիկունքում, մեզ չեն հիասթափեցնի: 

«Նրանց ձեռքում է հայոց ճակատագիրը: Ուստի, ձեզ խնդրում եմ, լսեք ձեր հրամանատարին, էդ կրակի միջով անցած մարդ է, լսեք, որ ոտքերդ քարին չառնի: Մաղթում եմ ձեզ բարի ճանապարհ, հաղթանակով վերադարձ»,- նշեց դերասանը:

 

Լրահոս

Դիտել ավելին