Հալեպն արտաքին աշխարհին կապող միակ՝ Խանասերի ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Այս մասին հայտնում է «Գանձասար» թերթը։ Անհնար է Հալեպ մտնելը և դուրս գալը, ինչի պատճառով վառելիք և սննդամթերք չի հասնում քաղաք:
Դա էլ հանգերել է սննդամթերքի գների բարձրացման, հոսանքը բնակչությանը մատուցվում է հովհարային անջատումներով։
Բացի այդ, Հալեպում արդեն 2–րդ օրն է՝ էլեկտրականություն չկա կայանի վնասվելու պատճառով: 2 օր նաև ջուր չկա։
Սիրիական բանակն աշխատում է ճանապարհն ականազերծելու ու զինված խմբավորումներին հետ մղելու ուղղությամբ: