Կարևոր իրադարձություններ

Բրազիլիայի ընտրանին գլխավորելու դեպքում ավագի թևկապը Նեյմարի փոխարեն կտամ Մարսելոյին

27 Հոկտեմբեր, 2015 11:16
Բրազիլիայի ընտրանին գլխավորելու դեպքում ավագի թևկապը Նեյմարի փոխարեն կտամ Մարսելոյին

Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտո Կարլոսը հայտարարել է, որ ցանկանում է գլխավորել իր երկրի ազգային ընտրանին:

«Երազում եմ մարզել Բրազիլիայի հավաքականը: Այդ պաշտոնի համար արդեն որոշակի մտքեր ունեմ: Իհարկե, կընդունեմ ցանկացած առաջարկ:

Դա տեղի ունեալու դեպքում,  ցանկանում եմ, որ իմ օգնականը Կաֆուն լինի: Մենք ահռելի փորձ ունենք:

Եթե ես «սելեսաոյի» մարզիչը լինեմ,  թիմի ավագ կնշանակեմ Մարսելոյին, այլ ոչ թե Նեյմարին:

Տյագո Սիլվան իմ թիմում ահռելի դերակատարում կունենար: Նրան երբեք մեկնարկային կազմից դուրս չէի թողնի»,- Կարլոսի խոսքերն է մեջբերում BrazilStats-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին