Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները կիրառել են դպրոցներում օգտագործվող IQ թեստավորման ալգորիթմը ժամանակակից արհեստական ինտելեկտի թեստավորման համար, հայտնում է BBC-ն: Ինչպես ցույց են տվել արդյունքները` չնայած, որ համակարգիչները որոշ բնագավառներում մարդկանցից առաջ են անցել, նույնիսկ ամենաառաջատար արհեստական ինտելեկտը գտնվում է չորսամյա երեխայի մակարդակում:
Թեստավորման է ենթարկվել ConceptNet նեյրոնային ցանցը, որը համարվում է արհեստական ինտելեկտի ամենակատարյալ տարբերակներից մեկը: Հետազոտողներն օգտագործել են ստանդարտ IQ թեստ, որն օգտագործում են դպրոցի ցածր դասարաններում:
Թեստը կազմված է եղել մի քանի պարզ հարցերից, սակայն մեքենան ոչ բոլորին է կարողացել պատասխանել: